<< ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈՂԻՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԸ ԽԻՍՏ ՆԵՂ . . . ՉԷ >>

10:37 - 03 Նոյ, 2021

Միքայել Նալբանդյանին ներողություն ենք հայցում վերնագրում մեկ՝ Չ տառի  << հավելագրման >>  համար:

Բռնցքամարտի աշխարհի առաջնության բելգրադյան ռինգում երեկ, երեկոյան մրցահերթում, 63, 5 կգ քաշային կարգում, Հովհաննես Բաչկով - Սոմչայ Վոնգսուվան / Թաիլանդ / քառորդ եզրափակիչ մենամարտում հուսալի, հաղթական գործողություններով աչքի ընկավ Հայաստանի պատվիրակը: Բայց, մրցավարները նախապատվությունը տվեցին / 3 : 2 / թաիլանդցուն: Զարմանալի որոշումը չընկճեց մեր պատվիրակությանը և անարդար վճռի համար բողոքարկվեց հանդիպման ելքը  / գյումրեցուն հաղթող էին ճանաչել Իսպանիան և Ղազախստանը ներկայացրած մրցավարները /:

Առաջնության մրցավարական հանձնախումբը ուշադիր զննեց հանդիպման տեսագրությունը և միաձայն որոշումով հաղթանակը արժանիորեն վերադարձրեց Բաչկովին: Իսկ մինչ այդ   ինքն իրեն գերազանցեց մեր թիմի մյուս գյումրեցին՝ Դավիթ Չալոյանը / գերծանրքաշ /: Նա վստահորեն  հաղթանակ տոնեց  ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ, մտավ կիսաեզրափակիչ և իր համար նույնպես ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Արդյունքում գյումրեցի երկու վարպետները ասպարեզում են և շարունակում են  <<  ոսկու >>  համար պայքարը:

Վաղը ՝ նոյեմբերի չորսին, կիասաեզրափակիչում, Բաչկովը կմրցի կուբացի Գրուզ Գոմեզի, իսկ Չալոյանը ՝ ազերի Աբդուլաևի հետ:

Հավատանք նրանց բարձր կարգին, անկոտրում կամքի դրսևորմանը  և մրցավարների արդարությանը:

Այլ նորություններ